Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հանրաքվեն ամենաքիչն իշխանությանն է պետք

Հանրաքվեն ամենաքիչն իշխանությանն է պետք
09.02.2020 | 13:39

Եթե իշխանության մշակած սցենարով ամեն ինչ ընթանա և հանրաքվե տեղի ունենա, ապա դա հետաքրքիր իրավիճակ կստեղծի երկում։ Դրանով գուցե ՍԴ դատավորներից ազատվելու հարցը լուծվի, բայց ինչ կլինի Նիկոլ Փաշինյանի 95 տոսկոս ժողովրդի վստահության քվեն։ Նա ընդամենը վերջերս սեփական լրատվամիջոցով արձանագրեց, որ ունի այդքան վստահություն։ Իրականում հնարավոր է շատ տխուր պատկերի առաջ կանգնի իշխանությունը՝ արձանագրելով, թե հանրության վստահությանը որքան է նվազել իր հանդեպ։
Եվ այստեղ բնական հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք իշխանությանը հանրաքվե։ Պե՞տք է իշխանությանը սեփական գերեզմանափորը դառնալ։ Պե՞տք է կորցնել այն միֆը, թե իրենք անփոխարինելի են և միշտ կարող են ժողովրդի անունից խոսել։ Ստացվում է՝ այս հանրաքվեն ամենաքիչը իշխանությանն է հարկավոր, իսկ ամենամամեծ օգուտը դրանից ունենալու է արտախորհրդարանական ընդդիմությունը։


Փաստորեն, Փաշինյանը, հանրաքվեն մեջտեղ բերելով, հերթական սպառնալիքն է տեղում ՍԴ դատավորների ու հատկապես Հրայր Թովմասյանի գլխին, որպեսզի նրանք ինքնակամ հեռանան, իսկ իշխանությունն էլ հանրաքվեն չեղյալ հայտարարի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ